Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբանի մոտ

«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը

«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը

Որոշում կայացվեց, «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից, հանդիպում կազմակերպել դեղագործական ոլորտում նշանակալից փորձ և երկար տարիներ բժիշկների հետ մասնագիտական շփում ունեցող դեղագետ, «Գեդեոն Ռիխտեր»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանի հետ:

 

–   Դուք այս ոլորտում  երկար տարիների փորձ ունեք: Ինչո՞վ է ոլորտը հետաքրքիր Ձեզ համար, նրա ամենաբնորոշ կողմերը:


–   Սա առողջապահության այն ոլորտն է, որը մարդու առողջության համար պատասախանատվություն է ստանձնել. ավելի մեծ պատասխանատվություն ես չգիտեմ, չեմ պատկերացնում: Սկսենք նրանից, որ ամեն մարդ չի կարող աշխատել բժիշկ: Մենք ունեցել ենք և ունենք շատ լավ մասնագետներ, մեծություններ: Եթե կարողանանք պահել այդ «մեծություն» հասկացությունը, ունենալ արժանի հետևորդներ, դա երջանկություն է հասարակության համար:


–   Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք առողջապահության ոլորտը:


–   Այս ոլորտում եմ արդեն քառասունից ավելի տարիներ, և ինձ չեմ էլ պատկերացնում նրանից դուրս: Դեղագետի մասնագիտությունն ընտրել եմ շատ պատահականորեն: Ես բոլորովին այլ մասնագիտություն էի ընտրել, որն ընդունվել առաջին տարում չստացվեց: Խորհուրդ տվեցին դիմել Պյատիգորսկի Դեղագործական ինստիտուտ: Այդպես էլ արեցի. ընդունվեցի նախապատրաստական կուրս, որին զուգահեռ նաև աշխատում էի: Դարձա դեղագետ, ինչի համար երբևէ չեմ զղջացել: Մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է: Երբ կարողանում ես մի «ճար» անել հիվանդի համար, գոնե մի խոսքով օգնել, դա մեծ երջանկություն է: Անպայման չէ մարդուն դեղ տալ. անհրաժեշտ դեղը չունես՝ գոնե մի բարի խոսք ասա…


«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը–   Անկեղծորեն խոստովանեմ, որ առաջին հայացքից շատ խիստ մարդու տպավորություն եք գործում…


–   Ես համաձայն եմ քեզ հետ (ծիծաղում է-խմբ.): Նման տպավորություն կարող է լինել առաջին հայացքից, բայց բավականին բարի եմ… Աշխատում եմ բոլորին մի բանով օգնել, հոգսը թեթևացնել: Ու եթե դա ինձ հաջողվում է, մեծ բավականություն եմ ստանում:


–   Ի՞նչ առաջնային սկզբունքներ ունեք, որոնք բնորոշում են Ձեզ:


–   Լինել պարկեշտ, արժանապատիվ…Լինել պրոֆեսիոնալ, հարգել և հասկանալ մարդկանց, անել այն գործը, որը հաճույք է պատճառում, որպեսզի ամեն առավոտ սիրով գնաս աշխատանքի: Վերջին տարիներին շատ մեծ ցանկություն ունեմ երիտասարդների հետ շփվելու: Նախկինում երբեմն բարկացնում էին պրակտիկանտների այցերը, հիմա միշտ հրավիրում եմ ինձ մոտ, զրուցում, հետաքրքրվում, առաջադրանքներ տալիս, հետո ստուգում…


Կարծում եմ՝ կրթության հարցն այսօր միայն ինձ չէ, որ մտահոգում է: Մենք շատ բացթողումներ ունենք այս հարցում. ես ուզում եմ օգնել երիտասարդներին, ինչքան կարող եմ: Նրանք մեր ապագան են, իսկ ապագայի համար պետք է հոգալ, ճիշտ դաստիարակել:


–   Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ հատկանիշներ են բնորոշում լավ բժիշկներին:


–   Գիտելիքները՝ առաջին հերթին: Հիվանդի հանդեպ մոտեցումը, հարգանքը: Հիվանդը պետք է հավատա բժշկին. դա ապահովում է բուժման նշականալի բաժինը:


«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը–   Ձեր գործը տարիներ շարունակ շատ անմիջականորեն կապված է եղել բժիշկների հետ: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է նրանց հետ աշխատանքում…


–   Արդեն քսան տարի է, ինչ ներկայացնում եմ Գեդեոն Ռիխտեր ընկերության դեղագործական արտադրանքը, որը Հայաստանի բժշկական ոլորտում առկա է ավելի քան 60 տարի, և այս բոլոր տարիների ընթացքում ամենատարբեր հիվանդությունների բուժման գործընթացում իր արդյունավետությամբ միշտ եղել է մեր մասնագետների կողմից նախընտրած դեղերի ցանկում:


Մենք պարբերաբար տարբեր հավաքույթներ, հանդիպումներ ենք կազմակերպում բժիշկների մասնակցությամբ՝ ներկայացնելով նրանց դեղորայք: Նախկինում չկար այն հետաքրքրվածությունը, ինչ այսօր, շատերն անգամ գրառումներ են կատարում նման հանդիպումների ժամանակ: Այստեղ, իհարկե, դեր ունի նաև մասնագիտական մրցակցությունը. բժիշկները հետաքրքրված են իրենց գիտելիքների հարստացմամբ, մասնագիտական ասպարեզում՝ մրցունակությամբ:  Դա ինձ շատ է ուրախացնում: Ամենամեծ հաճույքն այս գործում այն է, երբ տեսնում ես, որ քո աշխատանքն օգնեց բժշկին՝ ճիշտ ու ժամանակին օգտակար լինել պացիենտին: Բայց ասեմ, որ պացիենտին օգնելը միշտ չէ, որ դեղերով ես անում: Ա՛յ օրինակ, լինում է, որ հիվանդը ջղայնացած գալիս է, և դեղը չկա, հո այդպես չե՞ս ճանապարհելու… Հրավիրում ես, ջուր, սուրճ ես հյուրասիրում, մի երկու լավ խոսք ես ասում, մարդու սիրտը թեթևանում է...


–   Ձեր սեղանին տեսնում եմ շատ ու խառը գրառումներով օրացույց, Ձեր օրը հենց այդպե՞ս է անցնում:


–   Այո՛, հենց այդպես… Եթե աշխատում ես, ուրեմն պիտի… աշխատե՛ս: Ես ամբողջ կյանքում սիրել եմ աշխատել: Պե՛տք է աշխատել, և քո աշխատանքը պետք է նպաստի հասարակությանը՝ օգնելու ունենալ ավելի լավ ապագա:


–   Որևէ ցանկությո՞ւն, մաղթա՞նք…


–   Ցանկությունս է, որ բոլորն առողջ լինեն, բարձր տրամադրությամբ, և որ ընտանիքներում ամեն ինչ լավ լինի:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում
Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...

Դեղագործական ընկերություններ
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝  պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...

Դեղագործական ընկերություններ
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...

Դեղագործական ընկերություններ
ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ
ՏԻԳՐԱՆ ՈՒԶՈՒՆՅԱՆ. Հայաստանում դեղատոմսային համակարգի թերի վիճակը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ

Մեր զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Ուզունյանը:


–   Այսօր  հրատապ հարց է, սակայն հրատապ չի հնչում դեղագործական շուկայում հստակ տարաբաժանում ստացած դեղամիջոցների...

Դեղագործական շուկան Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն

Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ...

Դեղագործական շուկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Ծխախոտի վնասակարության մասին. մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը
Ծխախոտի վնասակարության մասին. մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ երկրներում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը: Օրվա առիթով զրուցեցինք բժիշկ-դեղագետ Դավիթ Պետրոսյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ